Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, երկուշաբթի հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։Պարբերականի տվյալներով՝ նրանք քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախության հարցով առաջիկա հանրաքվեն, ինչպես նաև Մոսկվայից С-400 զենիթա-հրթռիային համակարգերի գնումը։ Նրանց զրույցից մանրամասներ չեն ներկայացվում։Քրդական ինքնավարությունում հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին։