20.04.2025
Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
prev Նախորդ նորություն

ՃՏՊ հետեւանքով զոհերի էական նվազում ունենք. Փաշինյան

Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:


ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:


Եւ այս առումով դինամիկան հուսադրող է»,- գրել է վարչապետը:

Նախագահը նոր նշանակում է արել ՀՀ գլխավոր շտաբում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար