Իրաքը մեկնարկային հարթակ չի լինի մեկ այլ երկրի վնաս հասցնելու համար. Ալի ալ Սիստանի
Իրաքը հրաժարվում է մեկնարկային հարթակ լինել ցանկացած այլ երկրի վնաս հասցնելու համար: Այս մասին ասել է այաթոլա, Իրաքի շիաների հոգեւոր առաջնորդ Ալի ալ Սիստանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա Իրաքում ռազմական ներկայությունը պահպանում է Իրանին հետեւելու համար, հաղորդում է AP-ն:
Իրաքը ձգտում է բոլոր հարեւանենրի հետ հավասարակշռված եւ լավ հարաբերությունների՝ փոխադարձ շահերի հիման վրա եւ առանց ներքին գործերին միջամտելու, ասել է ալ Սիստանին:
Եվ Իրաքի նախագահը, եւ վարչապետը, քննադատել են Թրամփի հայտարարությունը, որն առաջացրել էր իրաքցի քաղաքական գործիչների զայրույթը եւ ավելի սաստկացրել Իրաքի անհանգստությունը ԱՄՆ-ի երկարաժամկետ մտադրությունների առնչությամբ՝ հատկապես Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: