Ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը մեկնաբանել է "Калибр" հրթիռներով Սիրիայում ահաբեկիչներին հասցված հարվածը։ Ինչպես հաղորդում է Sputnik–ը, հարվածները մոտեցրել են Սիրիայի ազատագրումն ահաբեկիչներից։ Նա նշել է, որ ՌԴ–ն հերթական անգամ ցուցադրել է իր զինված ուժերի պրոֆեսիոնալիզմն ու բարձր մակարդակը։ Ըստ նրա, հարվածներն օգնել են սիրիական զորքերին առաջ շարժվել Դեյր–էզ–Զորում։