20.04.2025
ՀՀ-ի կողմից Су-30СМ գնումը կարող է Ադրբեջանին դրդել պատասխան գնումներ կատարելուն. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են խստացնել Ալիևին վիրավորվելու համար պատիժը

Սոցցանցերում մի խումբ մարդիկ անհարգալից վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի նախագահի հանդեպ: Որքան ուժեղանում է Ադրբեջանը, ուժեղանում է աջակցությունը Իլհամ Ալիևի քաղաքականությանը, այդ գրոհները շատանում են: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը:


«Այդ անշնորհքությանը պետք է վերջ դնել: Ադրբեջանին սևացնող քաղաքականությունը դատապարտված է պարտության: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ մեր երկիրը չի հաջողվի փլուզել»,- ասել է նա:


Ասքերովը կոչ է արել խստացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատիժը:


 

Թուրքիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար