6.09.2025
Իսրայելը վերսկսում է անօդաչուների վաճառքն Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի կողմից Су-30СМ գնումը կարող է Ադրբեջանին դրդել պատասխան գնումներ կատարելուն. փորձագետ

Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ունի նորմատիվ-իրավական հիմքերը գնելու ավիացիոն տեխնիկան ներռուսաստանյան գներով:


Су-30СМ գնումը կարևոր քայլ էր ՀՀ-ի համար, քանի որ Երևանը ստացավ արդի ինքնաթիռներ: Սակայն հաշվի առնելով ինքնաթիռների քանակը` 4 հատ, դա չի կարող լրջորեն ազդել Ադրբեջանի հետ ռազմական բալանսի վրա: Այդ մասին հայտարել է ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը:


Ըստ նրա, Ադրբեջանն ունի մեծ քանակությամբ արդիականացված МиГ-29-ներ` քանակական գերակություն ՀՀ-ի օդուժի նկատմամբ, չնայած Су-30СМ-ներն ավելի արդի են ու մեծ հնարավորություններով:


Նրա խոսքով, ՀՀ-ի կողմից Су-30СМ գնումը կարող է Ադրբեջանին դրդել պատասխան գնումներ կատարելուն:


Նա հավելել է, որ Բաքուն կարող է գնել JF-17 պակիստանա-չինական կործանիչներ, այն էլ ոչ թե 4 հատ, այլ 12 կամ 24`Ադրբեջանն ունի այդ հնարավորությունները:


 


 


 


 

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են խստացնել Ալիևին վիրավորվելու համար պատիժը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը