19.04.2025
Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ. դեսպանը՝ Միրզոյանին
prev Նախորդ նորություն

Իսրայելը վերսկսում է անօդաչուների վաճառքն Ադրբեջանին

Իսրայելական «Aeronautics» ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին գրում «The Times of Israel»-ը։


Նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելք էր դրել «մահապարտ» անօդաչու թռչող սարքերի վաճառքի վրա, քանի որ երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին «Aeronautics Defense Systems Ltd.»-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել: Դեպքի առնչությամբ սկսվել էր նաև հետաքննություն:


Փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:


«Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին», - նշված է Aeronautics-ի հայտարարությունում:


 

ՀՀ-ի կողմից Су-30СМ գնումը կարող է Ադրբեջանին դրդել պատասխան գնումներ կատարելուն. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար