24.11.2024
Թուրքիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի
prev Նախորդ նորություն

Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է խնդրի կարգավորման գործընթացում. ԱԳՆ

Հայաստանը բազմիցս է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր մոտեցումները, Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար կարեւոր նշանակություն ունի խաղաղության մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության եւ անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է ռիսկերի նվազումը եւ ագրեսիվ հռետորաբանության բացառումը»,- ասաց Նաղդալյանը:


Անդրադառնալով հարցին, թե վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյո՞ք Հայաստանը փոխել է սկզբունքները, որոնք մինչ այդ բանակցվել էին, Աննա Նաղդալյանն ասաց, որ առաջին իսկ օրվանից են ամրագրել վերոնշյալ սկզբունքները, նաեւ նշվել է, որ Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է ունենա իրական եւ տեւական կարգավորման գործընթացում. «Սա այն սկզբունքային որոշումն է, որ ներկայացվել է ե՛ւ համանախագահներին, ե՛ւ ադրբեջանական կողմին»,- նշեց նա:


ԱԳՆ խոսնակը նաեւ ասաց, որ իրենք էլ, ինչպես բոլորը, տեսնում են ադրբեջանական կողմի արձագանքները. «Բայց մեր սկզբունքները բազմիցս ամրագրվել են»,- ասաց Նաղդալյանը: