20.04.2025
«Մուլտի Գրուպ»-ից հերքում են պետությանը նյութական վնաս պատճառելու մասին լուրը
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ-ն կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջրին» տուգանելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարցը:


Ինչպես հաղորդում են կառույցի մամուլի ծառայությունից, համապատասխան նախագծերն ընդգրկված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստի օրակարգում:


«Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու մասին նախագծում նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել ժամկետի խախտմամբ:


Հանձնաժողովը որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:


«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու մասին նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն նախատեսում է թույլ տրված խախտումների համար ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով:


 

Ջորջ Սորոսի հետ հանդիպում Դավոսում եղե՞լ է. կառավարությունից արձագանքել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար