ԱՄՆ-ն թանկ կվճարի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու իր սպառնալիքները։ Այս մասին CNN –ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։«Նման համաձայնագրից դուրս գալը թանկ կնստի ԱՄՆ-ի վրա, ու ես չեմ կարծում, թե ամերիկացիները պատրաստ են վճարել նման բարձր արժեք իրենց համար անօգուտ որեւէ բանի համար»,- ասել է Ռոհանին։ Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի նման գործողությունները «ոչ մի արդյունք չեն բերի ԱՄՆ-ին, բայց միաժամանակ կկրճատեն միջազգային վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ»։