ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարեւորելով դրա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցությանը նպաստող դերը: Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունների համապարփակ զարգացման հանձնառությանը, նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ եւ ոչ թե բաժանարար գիծ գերտերությունների շահերի համադրման համար: