Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. նա որպես վկա է ներգրավված

466

Այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:


Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը տեւել է մեկ ու կես ժամ:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն, դարձյալ հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:


Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա հարցաքննությունն ավարտվել է երեկ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...