Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենում սահմանափակ ժողովրդավարական ազատությունների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ–ի նախկին անդամ Ակիֆ Ղուրբանովը։ Նա նշել է, որ վերջին շրջանում ընտրական օրենսդրությունը վատթարացել է` երկրում սահմանափակված են քաղաքական ազատությունները, հավաքների ազատությունը, ինչպես նաև ընդդիմության մուտքը դեպի հեռուստաընկերություններ։Ըստ նրա, ԿԸՀ–ն գտնվում է իշխող կուսակցության վերահսկողության ներքո։ Նա հավելել է, որ ընդդիմադիր կուսակցությունների հրաժարվելու մասնակցելուց ընտրություններին հիմնավոր է, քանի որ չեն իրականացվում միջազգային կառույցների խորհուրդները։