26.11.2024
ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը 2018թ-ին աճել է 10․5 %
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմը կամ հեռանալ. Խաչիկ Ասրյանի պահանջը

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմը կամ հեռանալ: Ահա սա է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի պահանջը ներկայիս իշխանություններից:


Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Հաշվի առնելով 21-րդ դարի աշխարհաքաղաքական փոփոխությունները, ինչի հետևանքով, իրոք, ազգեր ու պետություններ են կործանվում, հորինված Ադրբեջանի հայատյաց ղեկավարների կողմից գրեթե ամեն օր հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, որոնց վստահության հիմքը Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հայատյացությունն է ու Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության նորովի և անընդհատ թարմացումն ու մեծացումը՝ ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ հերթական պատերազմական գործողությունները սկսվելու են շատ շուտով:

Ոչ հեռավոր անցյալում հայտնաբերված և մարդկությանը ստրկացնել ու կործանել փորձող Ամերիկա կոչվող պետությունն, իր մորթապաշտ և տգետ բոլթոններով, երբեք չի՛ կարող հինավուրց և քրիստոնյա հայ ազգի բնօրրանի՝ հայկական բարձրավանդակի՝ հերոս հայորդիների արյան գնով ազատագրված սուրբ հողից թեկուզ մի թիզ հանձնել «Խաղաղութուն՝ տարածքների դիմաց» բանաձևի շրջանակներում:

Ավելին՝ անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ այսօրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարող են գաղտնի կամ ոչ գաղտնի պայմանավորվել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևի շուրջ և ակամայից իրականացնել հայատյաց Ադրբեջանի ցանկությունները:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նորաստեղծ իշխանությունը պահպանելու ընդամենը երկու հստակ տարբերակ ունի.

Առաջին. Պետք է ամեն ինչ անի, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախիջևանը, և ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ չսկսեն, և, իշխանավարության ողջ ընթացքում, Հայաստանի համար նվազագույնը պահպանի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ այսօրվա կարգավիճակն ու Արցախի ազատագրված տարածքներից, ասել է թե՝ հայոց սուրբ հողից ոչ մի պայմանով և ոչ մի թիզ չհանձնի Ադրբեջանին, Նախիջևանին կամ Թուրքիային:

Եվ, երկրորդ, եթե Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ կամ Ադրբեջանը, կամ Նախիջևանը, կամ Թուրքիան պատերազմական գործողություններ սկսեն, Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պարտադիր պետք է ամբողջությամբ հաղթանակած դուրս գա այդ պատերազմական գործողություններից։

Ուրիշ ոչ մի տարբերակ չկա՛ և չի՛ կարող լինել, իսկ, եթե ՀՀ գործող բարձրագույն իշխանությունը չպահպանի թվածս երկու տարբերակներից որևէ մեկը, ապա, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն իշխանությունը պե՛տք է 24-ժամվա ընթացքում ինքնակամ հեռանա։

Ահա՛ այսպիսինն է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանությանը վերաբերող հստակ պահանջը՝ ուղղված Հայաստանի բարձրագույն իշխանությանն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հենց այս պահից՝ Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պետք է կնքի «Քաղաքացիական պայմանագիր» Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ՝ պարտավորվելով պահպանել այն, որի գլխավոր դրույթները պետք է լինեն վերոնշածս երկու տարբերակները: Մեկնարկը տրվեց»,-ասված է հայտարարության մեջ: