ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում ապրիլի 14-ին հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, որ հրապարակված ձայնագրության փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, ձայնագրությունը նախընտրական ժողովից է, որում մի տղամարդ ընկերության աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։