25.11.2024
Վրաստանում ադրբեջանցիներին թույլ են տվել ակցիա անել Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին

Վրաստանում վաղուց ոչ ոք չի հավատում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտությանը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Խոմերիկին: 


Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի խոստումներն ուղղակի խայծ են Վրաստանի համար, սակայն դրանք վրացի ժողովրդին ոչ մի լավ բան չեն խոստանում:


Ըստ նրա, Վրաստանը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն դա խաղ է` պահելու Վրաստանին կախվածության մեջ:


Նրա խոսքով, 2008թ.-ին ՆԱՏՕ-ն ոչ մի քայլ չարեց Թբիլիսիին աջակցելու համար, ՆԱՏՕ-ն ուղղակի օգտագործում է վրացի զինվորականներին իր անօրինական պատերազմներում:


Փորձագետը հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր պահանջներից է երկրի տարածքային ամբողջականություն, իսկ Վրաստանը 2008թ.-ին կորցրել է Հարավային Օսիան ու Աբխազիան: