Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը ձեռնտու չէ ՌԴ–ին։ Եթե այդպիսի ռազմական բախումը չներառի անմիջապես ՀՀ–ի տարածքը, ապա հայկական կողմի առջև այդ հակամարտությունում Մոսկվան որևէ պարտավորություն չունի։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Միխայիլ Նեյժմակովը։Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ շատ դեպքերում առաջանում են գերագնահատված սպասումներ։Ըստ նրա, հակամարտության կողմերն ու միջնորդները սպասում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի վատթարացում` ՀՀ–ում բողոքի ակցիաներն այդ գործոններից մեկն են։