25.11.2024
Կառավարությունը փետրվարի 6-ին Ազգային ժողով կներկայացնի իր ծրագիրը. Ավինյան
prev Նախորդ նորություն

Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել: Այս մասին հաղորդում է Euronews.com-ը:

Մակրոնը իր այդ որոշման մասին հայտարարել է նաեւ Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ: Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում»,- հայտարարել է նա` նշելով, որ ինքը ևս կպայքարի ժխտման ցանկացած դրսեւորման դեմ:

Մակրոնը հայտարարել է, որ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները տվյալ համատեքստում: Սակայն ընդգծել, որ Էրդողանը «ամբողջ թուրք ժողովուրդը չէ»:


«Ես խոստացել եմ շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար: Եվ ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»,- շեշտել է Մակրոնը: