24.04.2025
Ռոհանին Թրամփի հայտարարության մեջ տրամաբանություն չի տեսնում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն աչալուրջ կհետեւի Իրանի քայլերին. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:


«Իմ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել է Թրամփը:


«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում է «Մա՛հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել է Թրամփը:

Հունաստանը ցանկանում է մասնակցել «Թուրքական հոսք»-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար