20.04.2025
Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել 2020 թ-ի Արցախի նախագահական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը վերադարձել է Թբիլիսի

Թբիլիսիում կբացվի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Վերջին 6 տարում առաջին անգամ խորհրդարանի Թբիլիսիի շենքում ընդլայնված նիստ կանցկացվի:

Խորհրդարանը սահմանադրական և խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների հիման վրա Թբիլիսի է վերադարձել Քութաիսիից:


Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2019-ի հեռանկարները:

Ըստ նոր կանոնակարգի, խորհրդարանում «նախարարական ժամ» կլինի, այսինքն յուրաքանչյուր նախարար պարտավոր կլինի տարին մեկ անգամ ելույթ ունենալ պատգամավորների առջև: Փետրվարի 5-ին դա կլինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին:

Շուգաև. ՌԴ-ն չի կարող թելադրել Ադրբեջանին, թե որտեղ և ինչ զենքեր գնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար