26.11.2024
Հունաստանի վարչապետը կոչ է արել բացել Թուրքիայում ուղղափառ սեմինարիան
prev Նախորդ նորություն

Հիլարի Քլինթոնը քննադատել է ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը դժգոհություն է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս է բերում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՓՄՀՀՊ) բավարար աշխատանք չկատարելով մյուս երկրներին համոզելու, որ Ռուսաստանն է պատասխանատու դրա խախտման համար:


«Մենք պետք է ավելի լավ աշխատեինք, որպեսզի ոչ միայն ամերիկացիներին, այլեւ ռուսներին ու եվրոպացիներին հասկանալի դառնար, որ ռուսներն են խախտել ՄՓՀՀՊ-ի գծով իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Քլինթոնը:


Դրա հետ մեկտեղ Քլինթոնը նշել է, որ առանց Ռուսաստանի հետ որեւէ այլ համաձայնագրի շուրջ բանակցությունների պայմանագրից դուրս գալը «մեծացնում է անկանխատեսելիությունը» տարածաշրջանում:


«Վերջին բանը, ինչ այժմ հարկավոր է աշխարհին, միջուկային սպառազինությունների մրցավազքն է»,- ասել է Քլինթոնը Ջորջթաունի համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:


Վրաստանում ադրբեջանցիներին թույլատրել են բողոքի ակցիա անցկացնել Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ


Թբիլիսիի քաղաքապետարանը թույլատրել է Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին բողոքի ակցիա անցկացնել` Արցախյան հերոս Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրման դեմ. հայտնում է Report-ը:


Նշվում է, որ ակցիան կանցկացվի փետրվարի 8-ին` երկրի խորհրդարանի շենքի մոտ:Ակցիայի մասնակիցները մտադիր են պահանջել կիսանդրու ապամոնտաժումը:


Կիսանդրու տեղադրումը առաջացրել է Ադրբեջանի դժգոհությանը: