25.11.2024
The Telegraph-ը Վրաստանը ներառել է լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
prev Նախորդ նորություն

Թբիլիսին Աբխազիայի և Հր.Օսիայի մաքսակետերի բացումը ապատեղեկատվություն է անվանել

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, թե վրացական կողմը պատրաստ է բացել աբխազական և հարավօսական հատվածներում մաքսակետերը`ՌԴ-ի հետ համաձայնագրի շրջանակներում:


«Դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, որին աջակցում են մեր ընդդիմախոսները, ընդդիմությունը և Վրաստանի նախկին նախագահը»,- նշել է նա:


Մոսկվան ու Թբիլիսին ավարտել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի քննարկումը:


Համաձայնագիրը ստորագրվել էր 2011-ին Ժնևում. դա այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: