25.11.2024
ՌԴ հետ համագործակցությունը՝ ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ
prev Նախորդ նորություն

Ո՞վ է Արթուր Աղաբեկյանի «սրտի» նախագահը

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը անդրդարձել է Արցախի ապագա նախագահի հարցին՝ նշելով, թե ում է ինքը տեսնում այդ պաշտոնում:


«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը:

Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք:


Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


Հիշեցնենք, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: