26.11.2024
Վենեսուելա զորք ուղարկելը խելագարություն է․ Մադուրոն՝ Թրամփին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի սենատը Սիրիայից զորքերի «հապշտապ» դուրսբերմանը դեմ է քվեարկել

ԱՄՆ-ի սենատը հավանության է արժանացրել արտաքին քաղաքականության մասին օրինագծում սենատոր Միթչ Մաքոնելի՝ փոփոխություն սահմանելու առաջարկը։

Փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ-ի վարչակազմին և նպատակ ունի «դադարեցնել» Սիրիայից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապշտապ դուրսբերումը։ Վարչակազմին առաջարկում են զորքերը դուրս բերելուց առաջ համոզվել, որ կատարված են բոլոր պայմանները՝ «Ալ Քայիդա» և ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումների պարտության համար։


Փոփոխությանը կողմ է քվեարկել 70, դեմ՝ 26 սենատոր։ Քվեարկությունից առաջ սենատոր Մաքոնելը գործընկերներին հիշեցրել է «ազգային անվտանգության մասին՝ Ամերիկայի շահերից ելնելով», որոնք «պահանջում են ոչ միայն կարևոր դիվանագիտական գործիքներ, այլ Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը»։