25.11.2024
ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով կտրամադրվեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն կբարձրացնի Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցը տարբեր հարթակներում

Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցը բարձրաձայնելու ենք ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես եղել է ԱԳՆ օրակարգում:


«Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասաց նա:


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ իսրայելական «Aeronautics» ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: Փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:


«Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին», - նշված է Aeronautics-ի հայտարարությունում: