20.04.2025
ՀԿԵ-ն կշարունակի ներգրավել բեռնա և ուղևորափոխադրումների նոր ծավալներ
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասելի է Լուկաշենկոյի այց Հայաստան:   


Նրա խոսքով, ժամկետների մասին խոսելը վաղ է.


«Այս հարցի ուղղությամբ աշխատելու ենք դիվանագիտական խողովակներով: Հստակ ժամկետների մասով որևէ բան չեմ կարող ասել», - նշեց խոսնակը:


Հիշեցնենք, վերջին շրջանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո Բելառուսը այդ պաշտոնում իր թեկնածուին է առաջադրել, մինչդեռ Հայաստանը շարունակ պնդում է, որ ունի իր թեկնածուն և ցանկանում է պահպանել պաշտոնը մինչև ժամկետի ավարտը՝ 2020 թվականը: Այս ֆոնին Երևանի և Մինսկի հարաբերությունները որոշակիորեն լարվել են, թեև հունվարի վերջին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Հայաստանը Բելառուսի համար եղել և շարունակում է մնալ վստահելի գործընկեր, որի հետ կապված են համագործակցության մի շարք ուղղություններով՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն:  


 

ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով կտրամադրվեն. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար