20.04.2025
Ֆելգենհաուեր. Բաքուն ունի մեծ ներուժ պատասխանելու Су-30СМ հետ կապված գործարքին
prev Նախորդ նորություն

Էրդողանը կոչ է արել Թրամփին կատարել Սիրիայից զորքերը դուրս բերելու խոստումը

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը:

«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արեւելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո եւ պատրաստ ենք դա չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,- ասել է Էրդողանը:

Նա կրկին նշել է, որ Թուրքիան ներկայանում է Սիրիայի տարածքային ամբողջականության եւ քաղաքական միասնականության օգտին, եւ երկիրը մասնատելու դեմ:

Ըստ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից: «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցառումներն այդ գոտում անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Հայացք Իսրայելից. Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը կբարձրանա որակական նոր մակարդակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար