Երբ Արցախի անկախությունը ճանաչեն, դրանից հետո կխոսենք. Լեւոն Մնացականյան
ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավաիճակների ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն, անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում «խաղաղություն տարածքների գնով» թեզին, հայտարարել է, որ «երբ Արցախի անկախությունը ճանաչեն, դրանից հետո կխոսենք»:
«Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել: Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք», - ասել է նա Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:
Մնացականյանը բավարար է համարում բանակում կատարվող փոփոխությունները:
Հարցին՝ արդյոք իր համար հասականալի եղավ իր պաշտոնանկությունը, Մնացակնայնն ասել է.«Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»:
Այն դիտարկմանը, թե նեղացա՞ծ չէ նոր իշխանություններից, Մնացականյանն արաձագանքել է. «Իհարկե ոչ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»: Մնացականյանը նաև ընդգծել է, որ գոհ է նոր պաշտոնից: