26.11.2024
Արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ականկալում եմ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցություն. Փաշինյան

Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայից ժամանել է Ռուսաստան եւ ելույթ ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում։


Նախագահությունն այս կազմակերպությունում 2019-ին անցել է Հայաստանին, և Փաշինյանի ելույթը նվիրված է եղել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին։


«Ականկալում եմ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցություն եւ նրանց աջակցությունը՝ հայկական նախագահության ընթացքում առաջ քաշված նախաձեռնությունների պրակտիկ իրականացման հարցում», - ասել է Փաշինյանն իր ելույթում՝ հույս հայտնելով, որ մեկ տարի անց ԵԱՏՄ-ն ավելի կոնսոլիդացաված է լինելու եւ ծառայելու էր մեր պետությունների տնտեսությունների շահերին:



Նշենք, որ ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը ռոտացիոն կարգով մինչև 2019-ի ավարտը Հայաստանի ներկայացուցիչն է՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Փաշինյանի ելույթի համար այսօր հավատարմագրվել են բազմաթիվ լրագրողներ, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցները ներկայացնող։ Ենթադրվում է, որ Հայաստանի ղեկավարը կպատասխանի նաև լրագրողների հարցերին։


Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է նաև Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Երեկոյան Հայաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Երևան։


Պուտին-Փաշինյան հանդիպում այսօր նախատեսված չէ, ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Պուտինն ու Փաշինյանը հաճախ են հեռախոսազրույց ունենում և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինն էր արտասահմանյան առաջնորդներից, որ շնորհավորեց Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորական հեռագրում Պուտինն ընդգծել էր, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ համագործակցություն։


«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ Դա անշուշտ բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել էր Ռուսաստանի առաջնորդը։