Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերը գործողության մեկնարկի պահից իրականացրել են ավելի քան 28 հազար մարտական թռիչք՝ հասցնելով մոտ 90 հազար ավիահարված։ Այս մասին, ինչպես փոխանցում է Interfax-ը, հայտնել է Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։«Փակվել են գրոհայիններին զենքով ու զինամթերքով ապահովող հիմնական երթուղիները։ Ահաբեկչական կազմակերպությունները զրկվել են նավթամթերքի անօրինական վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերից»,-ասել է Ռուդսկոյը։Նա հիշեցրել է, որ հակառակորդի առանցքային օբյեկտների ոչնչացման համար կիրառվել են օդային և ծովային բազավորման թևավոր հրթիռներ, որոնք արձակել են նավերից, սուզանավերից և ռազմավարական հրթիռակիր ինքնաթիռներից։ Նաև ակտիվորեն կիրառվել են Հեռավոր ավիացիայի ծանր ռմբակոծիչները։Ռուսական ավիախումբը տեղակայվել է Լաթաքիայի մոտ գտնվող Խմեյմիմ սիրիական աերոդրոմում 2015 թվականի սեպտեմբերին։