Ռուսական Ан-26 տրանսպորտային օդանավը կործանվել է Սիրիայում վայրէջքի ժամանակ, որի հետեւանքով 32 մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունից: «Մարտի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին Հմեյնիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է Ан-26 տրանսպորտային օդանավը», - ասված է հաղորդագրության մեջ: Նախնական տվյալներով ինքնաթիռում գտնվել է 26 ուղեւորներ եւ անձնակազմի վեց անդամներ: Վթարի հետեւանքով բոլորը մահացել են: