12.05.2025
Պուտինն ընդունել է Յուրի Խաչատուրովին. ՀԱՊԿ պետությունների նախագահները մեկնում են Մինսկ
29.11.2017
Պուտինն ընդունել է Յուրի Խաչատուրովին. ՀԱՊԿ պետությունների նախագահները մեկնում են Մինսկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:  Կրեմլի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է Մինսկում նոյեմբերի 30-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ: Նշենք, որ գագաթաժողովում կամփոփվեն ՀԱՊԿ-ում 2017 թվականին Բելառուսի նախագահության արդյունքները: Կընդունվեն մի շարք որոշումներ տարբեր ուղղություններով: ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները կքննարկեն արդի խնդիրները, գլոբալ մարտահրավերները և կազմակերպության հետագա գործունեությունը` իբրև տարածաշրջանի հզոր կազմակերպության, որ ապահովում է անվտանգությունը:Նախատեսվում է նաև նախագահների կողմից ընդունել հռչակագիր, նվիրված ՀԱՊԿ ձևավորման 15-ամյակին: Ինչպես նաև, նախագահները կքննարկեն մինչև 2025 թվականը կազմակերպության կոլեկտիվ անվտանգության պլանի նախագիծը: 2017-2018թթ-ին ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ըստ այդմ, կներկայացնի կազմակերպության առաջնահերթություններն այդ ժամանակահատվածի համար: