25.11.2024
Փաշինյանը Վրաստանում հետաքրքվել է տարանցիկ միջանցքներով
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. «Ольха» ռեակտիվ համակարգը կարող է հետաքրքրել Ադրբեջանին

«Ольха» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որի արտադրությունը սկսվել է այս տարի Ուկրաինայում, հանդիսանում է գերճշգրիտ զինատեսակ:


«Ольха»-ի առանձնահատկություններից է`կառավարվող հրթիռը, որն արտադրվել է հատուկ այդ համակարգի համար: «Ольха»-ն կարող է հետաքրքրել նաև Ադրբեջանին:


Այդ մասին հայտարարել է ուկրաինացի ռազմական փորձագետ, Ուկրաինայի ԳՇ պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոն: Նա նշել է, որ «Ольха»-ն օգտագործում է 300 մմ-ոց կառավարվող հրթիռ:


Ըստ նրա, Ուկրաինան ժամանակին Ադրբեջանին էր մատակարարել Սմերչ համակարգեր, իսկ այժմ Կիևը կարող է Բաքվի հետ կիսվել նաև խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգերի արդիականացման փորձով: