24.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանի տարածքը պլացդարմ չի դառնա Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Վրաստանում հետաքրքվել է տարանցիկ միջանցքներով

Վարչապետի պաշտոնում պաշտոնապես ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան:


"Вестник Кавказа"-ի աղբյուրների համաձայն, հայ-վրացական բանակցությունների հիմնական թեման եղել է ՀՀ-ի համար կոմունիկացիաների խնդիրը:


Նշվում է, որ Փաշինյանը հետաքրքվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով տարանցիկ միջանցքների մասին ռուս-վրացական համաձայնության կատարումից: Մոսկվան ու Թբիլիսին պայմանավորվել են գործարկել միջանցքները շվեյցարական SGS ընկերության միջոցով:


Թեորիապես հայկական ապրանքները կարող են ՌԴ արտահանվել Ռոքիի թունելի միջովով` Գորի-Ցխինվալի-Ջավա-Վլադիկավկազ ավտամայրուղով: Բացի այդ, Աբխազիայի տարածքով` Երևան-Թբիլիսի-Սուխում-Սոչի երկաթգծի վերագործարկումից հետո: Սակայն Փաշինյանն այդ միջանցքների մասով որևէ կոնկրետ պատասխան չի ստացել:


Բացի այդ, Փաշինյանը հետաքրքրվել է նաև Սև ծովի ափին Անակլիա նավահանսգի շինարարության ընթացքով, որը 2020թ.-ին կկարողանա ընդունել օվկիանոսային նավեր, ինչը չեն կարող Փոթին ու Բաթումին: ՀՀ-ն կարող է օգտվել Անակլիա նավահանգստից`ապրանքներ ներկրելու և արտահանելու համար: