2017 թվականին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,8%-ով: Այս մասին հաղորդել է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը՝ նշելով, որ տվյալները նախնական են։Վերջնական տվյալները գործակալությունը կհրապարակի հունվարի 22-ին:Տեղեկատվության համաձայն, 2017 թվականի ընթացքում երկրից արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 29,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալները 9,4 տոկոսով: