ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում:
Նա ողջունել է Երեւանի եւ բաքվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված շարունակական ջանքերը և մասնավորապես ողջունում է նախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին համաձայնությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ գլխավոր քարտուղարությունը վերահաստատում է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ջանքերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գգործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:
Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ: