24.11.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ում քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ:


Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ Դեֆենս» ընկերության` խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների համապատասխան հանդերձավորման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքերի մատակարարման հնարավորությունները:


ՉԺՀ պատվիրակությունն այցելել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադ: