25.11.2024
Անկարան և Վաշինգթոնը բանակցում են Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կպահի իր զորքերը Սիրիայում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Սիրիայում ամերիկյան չորս զինվորականների մահը ցույց տվեց, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը շարունակվում է։ Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան այս տարի կպահպանի իր զորքերը տարածաշրջանում՝ հայտնում է Reuters-ը։

«Ամերիկյան դաշնակցի հեռանալը մեզ չպետք է շեղի ԻՊ-ին ոչնչացնելու մեր ռազմավարական նպատակից»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, հաջորդ մի քանի ամիսները որոշիչ կլինեն։ «Մենք այս տարվա ընթացքում միջազգային կոալիցիայի կազմում կշարունակենք մասնակցել ռազմական գործողություններին»,- ասել է նա։