ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. տեղեկացնում է РИА Новости-ն: «Եթե հետևի բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք, ապա հստակ կարելի է ասել, որ դա տնտեսական պատերազմ է»,-ասել է ՌԴ վարչապետը: Մեդվեդևի խոսքով` ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» տնտեսական և քաղաքական մեթոդներով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է ցանկանում սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված: