25.11.2024
Թուրք փորձագետ. Անկարան կպատասխանի ամերիկյան պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

Թուրքիան մեկնաբանել է ռուսական C-400-ի գնումը

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական C-400 ձեռք բերելուց:

Նրա խոսքով՝ թուրքական կողմը կապ չի տեսնում ռուսական C-400 համակարգի և ամերիկյան Patriot համակարգի ձեռքբերման միջև։

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում մեր ազգային անվտանգության ապահովման համար»,- ասել է Քալընը։

Նա հավելել է, որ Անկարան ցանկացած երկրում ձեռք կբերի անհրաժեշտ տեխնոլոգիաներ։ «Patriot-ի վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկություն մենք ստացել ենք, բայց մենք ունենք պայմաններ և սպասելիքներ մատակարարման, տեխնոլոգիաների փոխանցման, արժեքի վերաբերյալ»,- հայտարարել է Քալընը։