24.04.2025
Թուրքիան մեկնաբանել է ռուսական C-400-ի գնումը
prev Նախորդ նորություն

Քրդերը մերժել են Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու մասին Էրդողանի առաջարկը

Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին:

«Թուրքիայի եւ Հյուսիսային Սիրիայի միջեւ բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», - հայտարարել է Խալիլը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ եւ «չի կարող լինել անվտանգության երաշխավոր»:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու՝ Թուրքիայի մտադրությունը եւ համարել Էրդողանի առաջարկը «որպես ագրեսիվ սպառնալիք եւ ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»:

ՌԴ-ն գերիշխող ուժի է վերածվել Մերձավոր Արևելքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար