Իրանի հետախուզության նախարարությունը արեւմտյան Սարդաշթ քաղաքում ահաբեկչական խմբի ձերբակալման մասին է հայտարարել, որը, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար երկիր էր ներթափանցել, հաղորդում է Fars-ը: Գործակալության տվյալներով՝ անվտանգության ուժերը հայտնաբերել եւ առգրավել են 3 Կալաշնիկով հրացան եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Բացի այդ անվտանգության ուժերը պարզել են «Եվրոպայի աջակցությունը վայելող հակահեղափոխական խմբերից մեկի հետ կապված» երեք ահաբեկիչների ապաստանները: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ խումբը պատրաստել է նաեւ ծայրահեղական տեքստեր եւ նյութեր, որոնք Իրանի տարբեր էթնիկ խմբերին Իսլամական հանրապետության դեմ զինված միջոցներ ձեռնարկելու կոչ են անում: