25.11.2024
Թուրքիան սպառնալիքներից չի վախենում. Չավուշօղլուն` Թրամփին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը չի կարող Իրանին ծնկի բերել․ Ռոհանի

ԱՄՆ-ը չի կարող Իրանին ծնկի բերել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ տեղեկացնում է Tasnim-ը։

«Մենք չենք վախենում հակառակորդի դավից»,- հյուսիսային Գոլեստան մարզում հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ռոհանին։


«Մենք կհաղթահարենք խնդիրները, եւ թույլ չենք տա այդ խնդիրներին հաղթել մեզ։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ սիոնիստները, ո՛չ նրանց խամաճիկները հզոր ազգին եւ նրա համարձակ ղեկավարությանը չեն կարող ծնկի բերել»,- հավելել է նա։