Հաշված ժամերի ընթացքում Իրանը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի համաձայնագրից, եթե ԱՄՆ-ն շարունակի պատժամիջոցներն ընդլայնել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Պատժամիջողների եւ զսպումների անհաջող փորձը նախորդ վարչակազմին բանակցությունների սեղանի մոտ բերեց: Եթե նրանք ցանկանում են այդ պրակտիկային վերադառնալ, որոշակիորեն կարճ ժամկետում, ոչ թե շաբաթների կամ ամիսների, այլ ժամերի եւ օրերի ընթացքում, ապա մենք կվերադառնանք մեր նախկին վիճակին»,- ասել է Ռոհանին:Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին հասել են իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնագրի: Ընդունվել է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարմամբ չեղարկվում էին Իրանի դեմ նախկինում ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: Ծրագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 16-ին: