25.11.2024
ԱԺ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը նոր գլխացավանք «Սասնա Ծռերի» համար
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: Նա հիշեցրեց, որ Միրզոյանը 2017 թվականին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ, իսկ անցած տարվա մայիսից զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը:


«Կարծում եմ, որ նրա թեկնածությունն ընդունելի է ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլև ընդդիմադիր խմբակցությունների համար»,- նշեց Մակունցը: