Ղարաբաղի հարցը, ինչպես նաև քրդական և մերձավորարևելյան հակամարտությունները, գրեթե անլուծելի հակամատություն է։ Այդ մասին «Коммерсантъ»–ի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն։Ղարաբաղյան բանակցային գործընթացը վերջերս կրկին ակտիավացել է։ Հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի իր հայ և ադրբեջանցի գործընկերներին։Նա նշել է, որ մադրիդյան սկզբունքներն ենթադրում են, թե ինչ պետք է անել Ղարաբաղի հետ։ Ըստ նրա, քանի դեռ Ադբեջանը հրաժարվում է ճանաչել նրա անկախությունն`դրա լուծումն անհնար է։ Նա հավելել է, որ ՀՀ–ն իր հերթին չի ճանաչելու Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։