12.01.2025
«Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողն է Բելառուսը
09.08.2017
«Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողն է Բելառուսը

ՌԴ Մոսկվայի մարզի «Ալաբինո» զորավարժարանում ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր»-ի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում էին Հայաստանը, Մոնղոլիան, Բելառուսը և Ղազախստանը ներկայացնող թիմերը: Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, առաջին տեղում է հայտնվել Բելառուսի թիմը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ Զինված ուժերի 1-ին անձնակազմը ներկայացնում էին տանկի հրամանատար սերժանտ Արմեն Առուստամյանը, նշանառու-օպերատոր շարքային Աշոտ Մանուկյանը, մեխանիկ-վարորդ շարքային Զավեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին փուլը կայացել է օգոստոսի 8-ին: Մրցավազքին մասնակցել են Ռուսաստանը, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Սերբիան. արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: «Տանկային բիաթլոն»-ի եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին: