ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Օրակարգում Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի քննարկումն է և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը: Այս մասին հաղորդում է Կրեմլի լրատվականը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձվի երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը: Նեթանյահուն նշել է, որ պատրաստվում է Մոսկվայում բարձրաձայնել Սիրիայում Իրանի ներկայության բացառման հարցը: