25.11.2024
Ինքնակամ հանձնվիր. Ղազաստանի ՆԳՆ-ն դիմել է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Չինաստանի համար կարևոր է Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ներուժը

Պեկինը հետաքրքրված է Հարավային Կովկասով, որպես եվրոպական և թուրքական շուկաներին մոտենալու տնտեսական կլաստերի, եթե իրականացվեն տարածաշրջանում ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Այս պայմաններում Չինաստանի համար հատուկ դեր է խաղալու Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ներուժը: Այդ մասին հայտարարել է Կոնֆուցիոսի ինստիտոիտի տնօրեն, փորձագետ Արտյոմ Դանկովը:


Նա նշել է, որ Չինաստանը հստակ նշել է դեպի Եվրոպա բեռների տեղափոխության ուղղությունների դիվերսիֆիկացիայի մասին: Ցամաքային ուղղություններից մեկն էլ անցնելու է Կենտրոնական Ասիայով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով:


Ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հետաքրքիր է Պեկինի համար` չինական ապրանքները դեպի Թուրքիա և Բալկանյան թերակղզի արտահանելու համար: