25.11.2024
Մեթյու Բրայզա. Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ մի շարք ռիսկային քայլերի ղարաբաղյան հարցում
prev Նախորդ նորություն

Ինքնակամ հանձնվիր. Ղազաստանի ՆԳՆ-ն դիմել է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին

Ղազաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին:


Ինչպես հաղորդում է Zakon.kz-ը, գերատեսչության ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևի խոսքով՝ գործով 8 ձերբակալված կա, իսկ կասկածյալներից մեկը՝ քաղաքացի Գուրուրյանը, գտնվում է հետախուզման մեջ:


«Հետաքննվող գործի շրջանակում ոստիկանները մեկնել են նրա հնարավոր գտնվելու վայրեր: Համացանցում կասկածյալի ուղերձի հայտնվելու հետ կապված նրա հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների տվյալները:


Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ հետաքննություն ու Գուրուրյանին խորհուրդ տալիս իրավիճակի ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար ինքնակամ հանձնվել ոստիկանությանը»,- ասել է Սադուբաևը:


Ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: